Մեր

Ծառայություններ

մանրամասներով

Մեր ընկերության տարիների փորձը հետևյալ ոլորտներում է` իրավաբանական ծառայություններ, հաշվապահական, հարկային, մաքսային, անշարժ գույքի գնահատում Ն. և այլն: Մեր ընկերությունը ունի լավագույն մասնագետների մի խումբ, որոնք փորձագետներ են իրենց աշխատանքի բնագավառում:
Մեր ընկերությունը կարող է ‎պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանում ցանկացած տեսակի իրավաբանական անձի գրանցման կամ լուծարման համար:
‎Գրանցումից հետո մեր թիմը ‎կարող է օգնել ընկերություններին վերակազմակերպվել միաձուլման, միացման, բաժանման կամ առանձնացման ձնով:
Բաժնետիրոջ ‎(բաժնետերերի) կազմի փոփոխության դեպքում պայմանագիրը, որոշումները ‎այլ փաստաթղթեր նույնպես‏ ‎կկազմվեն մեր կողմից:
Կանոնադրության մեջ այլ փոփոխություններ ‎կկատարվեն հաճախորդի ‎հրահանգների հիման վրա:
‎ՀՀ օրենսդրության համաձայն գոյություն ունեն տարբեր տեսակի պայմանագրեր:

Չնայած այն հանգամանքին,որ նոտարական գրասենյակներն ունեն պայմանագրերի և համաձայնագրերի իրենց ստանդարտ օրինակները, միշտ չէ որ դրանք կիրառելի են լուրջ հարաբերությունների գործարքների համար:

Մնացած պայմանագրերը և համաձայնագրերը կնքվում են առանց նոտարական վավերացման, ինչը նշանակում է, որ պետք է կազմված լինեն պատշաճ:

Արտասահմանյան հաճախորդների համար պայմանագրերը և համաձայնագրերը կազմվում են երկու լեզվով` կողք կողքի (հայերեն-անգլերեն, կամ հայերեն-պարսկերեն):

Այսօր աշխարհում ապրանքանիշը միջազգային գործարարությամբ զբաղվելու կարևորագույն տարրերից մեկն է: Տվյալ երևույթի կարևորությունը հայտնի է նան մեր ընկերությանը, մեր մասնագետները կատարում են գրանցման, փոխանցման ‎այլ իրավական քայլեր, որպեսզի պաշտպանվի ապրանքանիշը Հայաստանում ե միջազգային իրավական դաշտում:
Եթե կա որել անհրաժեշտություն դիմել դատարան, անկախ գործի քաղաքացիական, աշխատանքային, վարչական կամ հակամենաշնորհային բնույթի, մեր թիմը կարող է անել դա լավագույն ձնով:
Հայաստանում դատարանները դասակարգված են երեք դասի` առաջին ատյանի, վերաքննիչ L վճռաբեկ դատարանների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի մտնում ազգային դատարանների ցուցակի մեջ: